2016 թվականի գարնանից 102-րդ ռազմաբազայի անձնակազմը բաղկացած կլինի բացառապես պայմանագրային զինծառայողներից
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմը հաջորդ տարվա գարնանից սկսած՝ կկոմպլեկտավորվի բացառապես պայմանագրային զինծառայողներով: Այս մասին գործակալությանը հայտնել են Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբից:
Գործակալության զրուցակիցը հայտարարել է, որ ժամկետային վերջին զինծառայողները 102-րդ ռազմաբազան կլքեն 2016 թվականի գարնանը: Գլխավոր շտաբի ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ որոշումն ընդունվել է դեռևս նախորդ տարի և կապված չէ Գյումրիի ողբերգական իրադարձությունների հետ:
Գործակալության զրուցակիցը հիշեցրել է, որ 2014 թվականի դեկտեմբերից սկսած՝ Տաջիկստանում գտնվող ռուսական 201-րդ ռազմաբազայի անձնակազմը կոմպլեկտավորված է բացառապես պայմանագրային զինծառայողներով: