Բաժիններ՝

ԱՄՆ-ն այլևս չի ձգտում Բաշար Ասադի շուտափույթ պաշտոնանկությանը. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները, ըստ էության, արդեն իսկ չեն ձգտում հասնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի շուտափույթ պաշտոնանկությունը, և դա դիտարկում են որպես խոչընդոտ՝ ծայրահեղականների կողմից մերձավորարևելյան այդ երկիրը զավթելու համար.

«Դիվանագիտական երկու նախաձեռնությանն ԱՄՆ-ի աջակցելը հասկացնել է տալիս, որ փոխվել են քաղաքացիական պատերազմի դադարեցման ուղիների հանդեպ նրա հայացքները, և որ նա հրաժարվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անհապաղ հրաժարականի պահանջից:

Այդ նախաձեռնություններից մեկն առնչվում է ընթացիկ ամսվա վերջում Մոսկվայում միջսիրիական խորհրդակցություններ անցկացնելու մասին Ռուսաստանի առաջարկին, իսկ երկրորդը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրայի պլաններին, որոնք վերաբերվում են Սիրիայի երկրորդ խոշոր քաղաք Հալեպում հրադադարին հասնելու համար Դամասկոսի հետ բանակցությունների շարունակմանը:

Դիվանագետը մտադիր է դրանով սկսել Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև հակամարտության սառեցման գործընթացը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս