Բաժիններ՝

Մինչև 2019 թվականը գործազուրկների թիվն աշխարհում կհասնի 212 միլիոնի. ILO

International Business Times-ի փոխանցմամբ՝ մինչև 2019 թվականն աշխարհում գործազուրկների թիվը ներկայիս 201 միլիոնից կհասնի 212 միլիոն մարդու: Նման կանխատեսմամբ է հանդես եկել Զբաղվածության միջազգային կազմակերպությունը (International Labour Organization, ILO) իր «Գլոբալ զբաղվածություն ու սոցիալական հեռանկարներ. 2015 թվականի միտումները» զեկույցում:

Զեկույցի հեղինակներն ընդգծել են, որ առաջիկա տարիներին գործազրկության աճը պայմանավորված է համաշխարհային տնտեսությունում մի շարք գործոնների համակցմամբ. տնտեսական դանդաղ աճ, եկամուտների անհավասարաչափ բաշխման աճ, անկայունության աճ:

Հաղորդվել է, որ 2008 թվականի ճգնաժամի պատճառով գործազուրկ է դարձել ավելի քան 61 միլիոն մարդ, և փորձագետների կանխատեսմամբ գործազրկությունը կաճի մինչև ընթացիկ տասնամյակի ավարտը:

Փորձագետներին հատկապես մտահոգում են Հարավային Ասիան ու Սահարայից հարավ ընկած գոտին, որոնց բաժին է ընկնում գործազուրկների 3/4-ը: Իրավիճակը վատթարացել է նաև արաբական ու լատինամերիկյան մի շարք երկրներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս