Բաժիններ՝

ՄԻԵԴ-ը Տիմոշենկոյի հայցի շուրջ իր վճիռը կհրապարակի հունվարի 22-ին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ը հունվարի 22-ին հրապարակելու է «Յուլյա Տիմոշենկոն ընդդեմ Ուկրաինայի» հայցի շուրջ իր որոշումը, որը ներկայացվել է դեռևս 2011 թվականին: Այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ի մամլո ծառայությունը:

Տիմոշենկեն ՄԻԵԴ-ին դիմել է երկու հայցով՝ իշխանություններին մեղադրելով իր քաղաքական հետապնդման մեջ: Առաջին գործով որոշումը հրապարակվել է 2013 թվականին: ՄԻԵԴ-ը հաստատել է, որ Տիմոշենկոյին կալանավորելը եղել է ապօրինի, սակայն դրա հետ մեկտեղ մերժել է նրա ներկայացրած հայցի մի շարք կետեր:

Երկրորդ հայցում, որը համարվում է գլխավոր, Տիմոշենկոն վիճարկում է դատարանի որոշումն ըստ էության: Նա պնդում է, որ ուկրաինական իշխանությունները խախտել են մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի մի շարք կետեր: Մասնավորապես, Տիմոշենկոն պնդում է, որ Յանուկովիչի վարչակարգը խախտել է ազնիվ դատավարություն ունենալու իր իրավունք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս