Բաժիններ՝

Միացյալ Ուկրաինան ու Եվրոպան անհաղթ են. Պորոշենկո

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ցյուրիխի համալսարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ հանդիսանում է խաղաղության և ոչ թե պատերազմի նախագահ.

«Ես խաղաղության և ոչ թե պատերազմի նախագահ եմ»: Պորոշենկոն հավելել է, որ Ուկրաինան պետք է դառնա ԵՄ-ի լիիրավ անդամ և հիշեցրել է երկրում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունների մասին. «Աշխարհը պետք է վճռականորեն արձագանքի ահաբեկչությանը: Նրանք չեն ահաբեկի մեզ, որովհետև մենք միասին ենք և ուժեղ»:

Պորոշենկոն վստահություն է հայտնել, որ միացյալ Ուկրաինան ու Եվրոպան անհաղթ են. «Մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի Ուկրաինան միանա եվրոպական ընտանիքին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս