Երկու տարի անց մենք ընդհանրապես չենք ունենա ռուսական գազի կարիքը. Պորոշենկո
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ցյուրիխի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան ռուսական գազ ներկրելուց կարող է ձերբազատվել արդեն երկու տարի անց.
«Ուկրաինան ներկրել է գրեթե 70 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ ներկայումս՝ գրեթե 40 միլիարդ խորանարդ մետր գազ: Երկու տարի անց մենք ընդհանրապես չենք ունենա ռուսական գազի կարիքը»:
2014 թվականին Ուկրաինան Ռուսաստանից ներկրել է 14.5 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 44 տոկոսով զիջում է 2013 թվականի ցուցանիշին: Ուկրաինան նախորդ տարի կրկնակի մեծացրել է ԵՄ-ից ներկրվող գազի ծավալը՝ այն հասցնելով մինչև 5.1 միլիարդ խորանարդ մետրի: