Սերգեյ Շոյգուն ժամանել է Իրան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն պաշտոնական այցով երեկ ժամանել է Իրան: Այստեղ նա բանակցություններ է վարելու Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Հուսեին Դեհգհանի հետ:

Հանդիպման ժամանակ նախարարները քննարկելու են տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության այժմեական հարցեր, երկու երկրների ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ակտիվացումը:

Բացի այդ, այցի ժամանակ Շոյգուն ու Դեհգհանը ստորագրելու են Ռուսաստանի ու Իրանի միջև ռազմական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր: Շոյգուն Իրանից կմեկնի Հնդկաստան, ուր կմնա մինչև հունվարի 22-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031