Եմենի նախագահական նստավայրը ենթարկվել է հարձակման
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եմենի տեղեկատվության նախարար Նադիա ալ-Սաքքաֆը հայտարարել է, որ Սանայում գտնվող նախագահական նստավայրը երեկ ենթարկվել է հարձակման: Նա այդ հարձակումը որակել է որպես պետական հեղաշրջման փորձ՝ չնշելով, թե ովքեր են կազմակերպիչները:
Նախարարի խոսքերով՝ երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած մարտերի հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել է 3 մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր, թե զինյալները կրակել են երկրի վարչապետ Խալեդ Մահֆուզ Բահահի ավտոշարասյան վրա՝ չնայած կառավարական զորքերի ու շիա ապստամբների միջև ձեռք բերված հրադադարին: