Բաժիններ՝

Քադաֆիի ժամանակվա գեներալներին կոչ են արել վերադառնալ լիբիական բանակ

BBC-ի արաբական ծառայության փոխանցմամբ՝ Լիբիայի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարությունը խռովարար գեներալ Խալիֆ Հաֆթարին ու Քադաֆիի ժամանակվա ևս 108 բանակային սպայի հրավիրել է վերադառնալ բանակում ծառայության:

Այդ որոշումը վկայում է Լիբիայի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարությունում ու խորհրդարանում զինվորականների աճող ազդեցության մասին, որոնք հարկադրված են եղե Լիբիայի արևելք տեղափոխվել այն բանից հետո, ինչ նախորդ տարվա ամռանը իսլամականների աջակցությունը վայելող «Լիբիայի արևածագ» խմբավորումը գրավեց Տրիպոլին և այնտեղ ստեղծեց սեփական կառավարություն՝ Օմար ալ-Խասիի գլխավորությամբ:

Վարչապետ Աբդալլահ Աբդուռահման ատ-Թանիի գլխավորած կառավարությունը հուսով է Հաֆթարի ու մյուս սպաների օգնությամբ ամրապնդել իր դիրքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս