Բաժիններ՝

Ռուսաստանում հարցաքննել են Պերմյակովի հարազատներին, համադասարանցիներին ու ծառայակիցներին

Kasparov.ru կայքի փոխանցմամբ՝ Հայաստանի Գյումրի քաղաքում հայ ընտանիքի անդամների սպանած Վալերի Պերմյակովի գործով այսօր Մոսկվայից ու Խաբարովսկից քննիչներ են ժամանել Չիտա:

Այս մասին հայտարարել է Անդրբալկանյան օկրուգի Զինվորի մայր կոմիտեի նախագահ Վալենտինա Մորդովան: Նրա խոսքերով՝ քննիչները Բալեյ քաղաքում հարցաքննել են Պերմյակովի հարազատներին, նրա համադասարանցիներին ու ծառայակիցներին, ինչպես նաև Պեսչանկայի ռազմական ղեկավարությանը, ուր մինչև Հայաստան տեղափոխվելը ծառայել է Պերմյակովը:

Բոլորը Պերմյակովին դրական բնութագրում են տվել: Ծառայակիցները նրան անվանել են հիանալի զինվոր, ով չի կատարել կարգապահական խախտումներ ու աճել է պրոֆեսիոնալ պլանում: Վալերի Պերմյակովի հայր Պավել Պերմյակովն Աֆղանստանի պատերազմի վետերան է:

Նա քննիչներին հայտնել է, որ որդին  Հայաստանից իրեն զանգահարել է հունվարի 7-ին և հայտնել է պայմանագրային հենքով զինծառայության մնալու ցանկության մասին: Քննիչները պարզել են, որ Վալերին կապված չի եղել թմրանյութերի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս