Բաժիններ՝

2005 թվականին Թուրքիան ու ԱՄՆ-ը գտնվել են պատերազմի շեմին. Իլքեր Բաշբուղ

Թուրքական Sözcü թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին (2008-2010թթ.) պետ, բանակի պաշտոնաթող գեներալ Իլքեր Բաշբուղը հայտարարել է, որ 2005 թվականին Թուրքիան ու ԱՄՆ-ը գտնվել են պատերազմի շեմին:

Հաջորդ շաբաթ տեղի է ունենալու Իլքեր Բաշբուղի «Ինչպիսի Թուրքիա» խորագրով գրքի շնորհանդեսը, և Բաշբուղը ներկայացրել է այդ գրքում տեղ գտած ուշագրավ մի դրվագ: 2005 թվականին Իլքեր Բաշբուղը հանդիսացել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Բաշբուղը հայտարարել է. «Իրաքի հյուսիսում գտնվող մեր հատուկ ծառայությունների թիմերի հարևանությամբ գործող առաջնային օդային վերահսկողությունից հաղորդագրություն ստացվեց: Երբ կարդացի այն, ապշեցի: Դրանում գրված էր հետևյալը. «Հարձակման ենք ենթարկվել: Մարտնչում ենք: Իսկույնևեթ օդային աջակցություն ու ինքնաթիռ ուղարկեք»:

Իմաստը հասկանալի էր, այնտեղ գտնվող մեր ստորաբաժանումը կռվում էր ամերիկացի զինվորի դեմ: Ես ցանկացա այդ մասին անհապաղ իրազեկել ԱԳՆ-ին ու ԱՄՆ-ի դեսպանատանը: Զանգահարեցի ռազմաօդային ուժեր: Մեր առջև կային շատ բարդ րոպեներ:

Անմիջապես զանգահարեցի հատուկ նշանակության ուժերի հրամանատարություն: Առաջին զարմանքս այնտեղ ապրեցի: Հատուկ նշանակության ուժերի հրամանատարությունը տեղյակ չէր այդ ամենի մասին: Մի քիչ հետազոտեցի, և ամեն ինչ պարզեցի:

Պարզվեց, որ առաջնային օդային վերահսկողությունը նման հաղորդագրություն էր տարածել ուսումնական վարժանքի նպատակով: Սակայն դրա համար անհրաժեշտ էր համապատասխան մասում գրել «Զորավարժություն, զորավարժություն, զորավարժություն» բառերը: Այդ ամենը տեղի ունեցավ մի քանի րոպեում: Տեղի ունեցածը մեծ սխալ էր, որը կարող էր հանգեցնել շատ լուրջ հետևանքների»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս