Բաժիններ՝

Գռոզնիում մեկնարկել է իսլամական արժեքների պաշտպանությանը նվիրված հանրահավաքը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գռոզնիում մեկնարկել է իսլամական արժեքների պաշտպանությանը նվիրված բազմահազարանոց հանրահավաքը, որին պետք է հաջորդի Մուհամմեդ մարգարեի համար հավաքական աղոթքը:

Իր ելույթում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ իսլամը խաղաղության կրոն է, և որ Ռուսաստանի մուսուլմանները թույլ չեն տա օգտագործել իրենց՝ երկրում տիրող իրավիճակն ապակայունացնելու համար. «Մենք մշտապես հանդիսացել ենք Ռուսաստանի հուսալի պաշտպաններ, և այսօր ևս ունակ ենք արժանի պատասխան տալ մեր հայրենիքի յուրաքանչյուր թշնամու:

Իսլամը խաղաղության ու արարման կրոն է: Նա սովորեցնում է ապրել մեր երկրի բոլոր ժողովուրդների, տարբեր հավատքներով մարդկանց հետ խաղաղության ու համաձայնության պայմաններում: Մենք խստապես պահպանում ենք այն սկզբունքները, որոնք նշված են Ղուրանում ու Սուննայում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս