Բաժիններ՝

Թուրքիան Սև ծովում իրականացնելու է լազերային զենքի փորձարկումներ

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ստեղծում է հայրենական լազերային զենք, որի նախատիպն արդեն իսկ պատրաստ է: 2013 թվականի մայիսին Թուրքիայի Գիտատեխնիկական հետազոտությունների խորհուրդը (TÜBİTAK) առաջարկել է ստեղծել լազերային զենք (YGLSS), որը կհատկացվի Թուրքիայի ռազմածովային նավատորմին:

Լազերային զենքի ստեղծման համար պետությունը հատկացրել է 120 միլիոն լիրա (1 դոլարը հավասար է 2.3 լիրայի): Դրա ստեղծման վրա աշխատում են թուրքական Aselsan ռազմական-արդյունաբերական ընկերությունն ու TÜBİTAK-ը: Նախագիծը հավանության է արժանացել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարության կողմից:

Նախագծի շրջանակներում աշխատանքները տևելու են վեց տարի, և առաջին փուլում ստեղծվելու է լազերային զենքի երկու մոդել: Փորձարկումներն անցկացվելու են Սև ծովում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս