ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը 1961 թվականից հետո առաջին անգամ ժամանել է Կուբա
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ամերիկացի դեմոկրատ կոնգրեսականների պատվիրակությունը հունվարի 17-ին եռօրյա այցով ժամանել է Կուբա, որպեսզի քննարկի Վաշինգտոնի ու Հավանայի միջև հարաբերությունների կարգավորման հարցը:
Դա ամերիկացի կոնգրեսականների կողմից կարիբյան պետություն կատարած առաջին այցն է՝ սկսած 1961 թվականին Վաշինգտոնի ու Հավանայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից:
Պատվիրակության ղեկավար, սենատոր Պատրիկ Լիհին հայտարարել է, որ իր առաքելության նպատակն ԱՄՆ-ի ու Կուբայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունն ուսումնասիրելն է և Կուբայի առաջնորդներին համոզելը՝ ուշադրություն դարձնելու համար ամերիկացիներին հուզող խնդիրների վրա:
Նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն միաժամանակ իրենց հեռուստաելույթների ժամանակ հայտարարեցին Վաշինգտոնի ու Հավանայի միջև դիվանագիտական հարաբերությունների առաջիկա վերականգնման մասին: