«Բոկո Հարամի» անդամները Կամերունի հյուսիսում առևանգել են 80 մարդու
Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Նիգերիայում գործող «Բոկո Հարամ» ծայրահեղական կազմակերպությունը Կամերունի հյուսիսում առևանգել է 80 մարդու, որոնց մեծ մասը երեխաներ են: Այս մասին հայտարարել են Կամերունի իշխանությունները:
Նախնական տեղեկություններով՝ առևանգվածներից 30-ը չափահասներ են, իսկ մնացյալ 50-ը՝ 10-15 տարեկան անչափահասներ: Հարձակման ժամանակ ծայրահեղականները սպանել են նաև երեք մարդու: Հարձակումն իրականացվել է Մաբաս գյուղում, ուր կործանվել է մոտ 80 տուն: Կամերունյան զորքերի ժամանումից հետո սկսվել է փոխհրաձգություն, որը տևել է մոտ երկու ժամ: