Բաժիններ՝

Եվրոպան պետք է մտածի, թե ինչու նման խաղեր խաղաց Ադրբեջանի հետ. Նովրուզ Մամեդով

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին կոչերը հանդիսանում են Բաքվի վրա ճնշում.

«Ի՞նչ ձևով կարող են պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ: Նման վտանգի գոյության մասին խոսակցությունները հայտնի են մեզ, այդ ամենն արվում է մեզ վրա ճնշում բանեցնելու համար: Ադրբեջանը պատրաստվում է 45 միլիարդ դոլար ներդնել «Հարավային գազային միջանցքի» նախագծում, ինչը բխում է ԱՄՆ-ի ու Եվրոպայի շահերից:

Սակայան եվրոպացիները 10 տարի առաջարկեցին կառուցել Nabucco խողովակաշարը, իսկ հետո հրաժարվեցին դրանից: Եվրոպան պետք է մտածի, թե ինչու նման խաղեր խաղաց Ադրբեջանի հետ:

Իսկ որտե՞ղ է պատասխանատվությունը: Անգամ ներողություն չխնդրեցին, չասացին, որ 10 տարի սխալվել են` գալով ու քննարկելով Nabucco-ի հարցը: Չի կարելի այդպես: Դրա համար էլ մենք հիմքեր չունենք մտահոգվելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս