Բաժիններ՝

Ռուս առաջատար բժիշկները կժամանեն Երևան` կապված Սերյոժա Ավետիսյանի բուժման հետ

Lenta.ru-ի փոխանցմամբ` ռուս առաջատար բժիշկները Երևանում կօգնեն վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի բուժմանը, ով Գյումրիում ռուս զինծառայողի կողմից հարձակման ենթարկված ընտանիքի միակ ողջ մնացած անդամն է: Այս մասին նշված է Ռուսաստանի առողջապահության նախարարության մամլո քարտուղար Օլեգ Սալագայի նամակում, որը հայտնվել է լրատվամիջոցի տրամադրության տակ:

Հունվարի 17-ին Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան հեռախոսազրույց է ունեցել իր հայ գործընկեր Արմեն Մուրադյանի հետ, որի ժամանակ նրանք քննարկել են երեխայի վիճակն ու նրան բուժօգնություն ցուցաբերելու հետագա պլանները: Զրույցի արդյունքներով որոշվել է ռուս բժիշկներ ուղարկել Երևան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս