Բաժիններ՝

2014 թվականին Ռուսաստանից կապիտալի մաքուր արտահոսքը կազմել է 151.5 միլիարդ դոլար

ZN.UA-ի փոխանցմամբ` 2014 թվականին Ռուսաստանից կապիտալի մաքուր արտահոսքը կազմել է 151.5 միլիարդ դոլար: 2013 թվականի (61 միլիարդ դոլար) հետ համեմատ` այն աճել է 2.5 անգամ:

Ռուսաստանի Կենտրոնական բանկի տվյալներով` կապիտալի առավելագույն արտահոսք է գրանցվել 2014 թվականի չորրորդ եռամսյակում` 72.9 միլիարդ դոլար: 2014 թվականի առաջին եռամսյակում կապիտալի արտահոսքը կազմել է 48.5 միլիարդ դոլար, երկրորդ եռամսյակում` 22.4 միլիարդ դոլար, իսկ երրորդ եռամսյակում` 7.7 միլիարդ դոլար:

Աշնանը Ռուսաստանից կապիտալի մաքուր արտահոսքի մասին հայտնել է Տննտեսական զարգացման նախարարությունը: Նոյեմբերին այդ մասին հայտարարել էր գերատեսչության պետի տեղակալ Ալեքսեյ Վեդևը:

2014 թվականի դեկտեմբերի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կազմում է 120-130 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս