ԱՄՆ-ը քննադատել է Միջազգային քրեական դատարանին` կապված Իսրայելի դեմ նախնական դիտարկում սկսելու հետ
Lenta.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ը դատապարտում է Միջազգային քրեական դատարանի որոշումը` կապված Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի ռազմական հանցանքների մասին Պաղեստինի վարչակազմի արած հայտարարության նախնական դիտարկում սկսելը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն.
«Մենք խորը անհամաձայնություն ենք հայտնում Միջազգային քրեական դատարանի ներկայիս գործողություններին: Ինչպես հայտարարել ենք քանիցս, մենք Պաղեստինը չենք համարում (ինքնիշխան) պետություն և դրա համար էլ չենք հավատում, որ նա ունի հիմքեր` Միջազգային քրեական դատարանին անդամակցելու համար»
Ռատկեն «աղետալի հեգնանք» է անվանել այն փաստը, որ ահաբեկիչների կողմից Իսրայելի խաղաղ բնակչության նկատմամբ հազարավոր հրթիռներ արձակելուց հետո Միջազգային քրեական դատարանն այժմ ցանկանում է դատել Իսրայելին: Նա ընդգծել է, որ միջազգային դատարանը պետք է կողմերի միջև տարաձայնությունները հարթի ուղիղ բանակցությունների միջոցով և ոչ թե միակողմանի գործողություններով: