Սաակաշվիլին ու Մերաբիշվիլին տարիներ առաջ օգտվել են փարիզյան օդանավակայանի VIP սրահից և չեն վճարել դրա համար. մամուլ

Грузия Online-ի փոխանցմամբ` Սաակաշվիլու, Մերաբիշվիլու ու Կեզերաշվիլու պատճառով փարիզյան օդանավակայանը կարող է հրաժարվել Վրաստանի պաշտոնական պատվիրակություններին VIP ծառայություն մատուցելուց: Ավելին, կարող է հավելյալ տուգանք դրվել վրացական կողմի վրա:

Ընդգծվում է, որ փարիզյան օդանավակայանին պարտք են մնացել Վրաստանի տարբեր գերատեսչություններ, որոնց 2007 թվականին ղեկավարել են Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին, պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլին, ինչպես նաև երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Բրաձրաստիճան վրացի պաշտոնյաններն օգտվել են փարիզյան օդանավակայանի VIP սրահից ու չեն վճարել դրա համար: Վրաստանի ՊՆ-ը հաստատել է այդ տեղեկատվությունը, ընդգծելով, որ գերատեսչությունն այդ մասին նամակը ստացել է հունվարի 15-ին, և ներկայումս դիտարկում է այն: Վրաստանի ՆԳՆ-ը նույնպես հաստատել է նամակի ստացումը:

Տեսանյութեր

Լրահոս