Էրդողանը Charlie Hebdo-ին մեղադրել է ռասիզմ ու ատելություն բորբոքելու մեջ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում գործարարների հետ հանդիպման ժամանակ ֆրանսիական Charlie Hebdo պարբերականին մեղադրել է ռասիզմ ու ատելություն բորբոքելու մեջ.

«Այդ պարբերականը վատ համբավ ունի մուսուլմանների, քրիստոնյաների, բոլորի մասին իր սադրիչ հրապարակումներով: Մուսուլմանները մյուսներից ակնկալում են նույնպիսի հարգանք Մուհամեդ մարգարեի նկատմամբ, ինչպես իրենք են դա ցուցաբերում քրիստոնյա ու հրեա մարգարեներին»:

Էրդողանն ընդգծել է, որ գերազանցապես մուսուլմանաբնակ Թուրքիայում ապօրինի է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումը: Թուրքիայում արդեն իսկ գործ են հարուցել Cumhuriyet թերթի երկու սյունակագիրների դեմ, որոնք իրենց նյութերում օգտագործել են Charlie Hebdo-ի վերջին համարի շապիկին պատկերված ծաղրանկարը:

Տեսանյութեր

Լրահոս