Բաժիններ՝

Եթե Պերմյակովին դատի հայկական դատարանը, ապա դա կվկայի ոչ թե ՌԴ-ի թուլության մասին, այլ՝ ընդհակառակը. Московский комсомолец

Ռուսական Московский комсомолец թերթում այսօր հրապարակվել է Գյումրիի ողբերգական դեպքերի մասին Սերգեյ Գապոնովի «Ներիր Հայաստան» խորագրով հոդվածը, որը զգալի կրճատումներով ներկայացվում է ստորև:

Գապոնովը հոդվածի սկզբնամասում ներկայացնում է Գյումրիի ողբերգական դեպքերի մանրամասները, ապա ափսոսանք է հայտնում, որ ներկա դրությամբ հեռու է գտնվում Մոսկվայից և շուտ չի վերադառնալու մայրաքաղաք.

«Սակայն եթե այսօր գտնվեի այնտեղ, ապա անպայմանորեն ծաղիկներ կտանեի Հայաստանի դեսպանատան մոտ: Չգիտեմ, արդյոք ծաղկեպսակներ կա՞ն նրա պատերի մոտ, մոմեր վառվե՞լ են, թե՞ ոչ: Լավ կլինի եթե այդպես է: Իսկ եթե այդպես չէ: Ռուսական որևէ ԶԼՄ պարզապես չի հայտնում այդ փաստի մասին:

Դա ինչ-որ մեծ անարդարություն է: Երբ ահաբեկիչները Փարիզում սպանեցին 12 մարդու, մարդիկ սկսեցին շարժվել դեպի Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատուն, անկեղծորեն ցավակցել զոհվածների ընտանիքներին ու ողջ Ֆրանսիային, նրանց մշտապես ցույց էին տալիս հեռուստատեսությամբ:

Մինչդեռ այս դեպքում տպավորությունն այնպիսին է, որ Ռուսաստանում որևէ մեկը տեղյակ չէ Գյումրիի մասին: Միգուցե խնդիրն այն է, որ սպանվել են ոչ թե ֆրանսիացիներ, այլ՝ հայեր: Իսկ միգուցե, որքան էլ որ այն սարսափելի հնչի, խնդիրը դիակների թվի մեջ է. 6 դիակը քի՞չ է:

Թե՞ խնդիրն այլ բանի մեջ է. նրանում, որ մարդկանց սպանել են ոչ թե միջազգային ահաբեկչները, որոնց դեմ տարվում է համաշխարհային ու բազմակողմ պայքար, այլ՝ 18-ամյա ինչ-որ թափթփուկ՝ մեխանիկ-վարորդ Վալերի Պերմյակովը, ով հոգնել է ծառայությունից ու պարեկություն կատարելիս փախել է զենքը ձեռքին»:

Գապոնովը նշում է, որ Գյումրիի դեպքը նման է 2012 թվականի մայիսի վերջին ղազախական «Արկանկենգեն» սահմանային կետում գրանցված միջադեպին, երբ շարքային Վլադիսլավ Չելախը սպանեց իր բոլոր ծառայակիցներին ու հարևանությամբ ապրող եգերին՝ ընդհանուր առմամբ 15 մարդու:

Գապոնովը հիշեցրել է, որ այն ժամանակ քննիչները եզրակացրել էին, որ միջադեպի պատճառը եղել են զինծառայողների միջև ոչ կանոնադրական փոխհարաբերությունները և շարքային Չելախի «ուղեղի մթագնումը»: Գապոնովը չի բացառել, որ Գյումրիի պարագայում նույնպես պաշտոնապես կհնչեցվեն այդ կամ նմանատիպ պատճառներ:

Գապոնովն ընդգծել է, որ Հայաստանը ցայժմ շարունակում է մնալ Ռուսաստանի հավատարիմ ընկերը, որով և պայմանավորված է Գյումրիում ռուսական ռազմակայանի գտնվելը: Հոդվածագիրը համոզվածություն է հայտնել, որ հենց նմանատիպ դեպքերում է դրսևորվում պետության վեհությունը (մեծությունը):

Նա լիովին հնարավոր է համարել, որ հայ հասարակության ճնշման ներքո հանցագործին կհանձնեն տեղի արդարադատության ձեռքը, և եթե դա տեղի ունենա, ապա դա ոչ մի կերպ չի վկայի Ռուսաստանի թուլության մասին, դա կլինի ճիշտ ընդհակառակը:

Գապոնովը հիշեցրել է, որ դեռ մոռացության չի մատնվել Հրաչյա Հարությունյանի պատմությունը, երբ նրա վարած բեռնատարը Նոր Մոսկվայում բախվեց մարդատար ավտոբուսի հետ, ինչի հետևանքով զոհվեց 18 մարդ, և որ դրա համար նրան դատել է ռուսական դատարանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս