Բաժիններ՝

Գանգուղեղի բաց վնասվածք ստացած ոստիկանը դեռ 2 շաբաթ կմնա հիվանդանոցում

Երեկ Գյումրիում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների արդյունքում վնասվածքներ ստացած ոստիկաններից մեկն արդեն դուրս է գրվել Գյումրու բժշկական կենտրոնից, իսկ մյուսի վիճակը բավարար է: 168.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը՝ նշելով նաև, որ հիվանդանոցում գտնվող ոստիկանը վաղը կամ մյուս օրը դուրս կգրվի հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպի կապակցությամբ Գյուրիում գտնվող ՌԴ հյուպատոսարանի մոտ մի շարք քաղաքացիներ բողոքի ցույց էին կազմակերպել: Ցուցարարների և ոստիկանների միջև բախումների ժամանակ տարբեր վնասվածքներ էին ստացել մոտավորապես երկու տասնյակ քաղաքացիներ, ոստիկաններ և լրագրողների: Երեք ոստիկանների վիճակը առավել ծանր էր, որոնցից մեկին երեկ՝ գանգուղեղի բաց վնասվածքով տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան բժշկական կենտրոն:

Նշենք, որ ոստիկանն այժմ գտվում է նեյրովիրաբուժական բաժանմունքում: Մեզ հետ զրույցում բաժանմունքի վարիչ Վարոսյանը տեղեկացրեց, որ ոստիկանի վիճակը բավարար է: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչքա՞ն ժամանակ կտևի բուժումը, նա նշեց, որ, ամենայն հավանականությամբ, մոտավորապես երկու շաբաթ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս