Ռուսաստանի միջազգային ռեզերվները կրճատվել են ավելի քան 33 միլիարդ դոլարով
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/pic_8c0377046eb0161e283efe4ff058cc60.jpg)
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 2014 թվականի դեկտեմբերի արդյունքներով Ռուսաստանի ոսկու արժութային պահուստները կրճատվել են 33.42 միլիարդ դոլարով՝ մինչև 385.46 դոլարի: Այդ մասին նշված է Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրությունում:
2014 թվականի դեկտեմբերի 25-ին Կենտրոնական բանկը պարզաբանել էր, որ պահուստները կրճատվում են բանկերին արժութային վարկեր տրամադրելու պատճառով: Բացի այդ, պահուստների կրճատման վրա ազդել է արժութային գերագնահատումը՝ կապված եվրոյի հանդեպ դոլարի ամրապնդման հետ:
2014 թվականի դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի ոսկու պաշարները նոյեմբերի հետ համեմատ աճել է 19 տոննայով՝ հասնելով ընդհանուր առմամբ 1187.5 տոննայի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է վերջին 20 տարվա համար: