Շանթ Հարությունյանի գործով դատական նիստին մեկ րոպե լռությանբ հարգեցին Գյումրիում սպանված ընտանիքի հիշատակը

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների բողոքի քննությունը։ Մինչև դատական նիստի սկսելը ամբաստանյալ Վարդան Վարդանյանի առաջարկությամբ մեկ րոպե լռությամբ հարգեցին Գյումրիում սպանված ընտանիքի հիշատակը։

Դատարանում իր բողոքը ներկայացրեց ամբաստանյալ Ալեք Պողոսյանի պաշտան Էդիկ Աղաջանյանը ներկայացրեց իր բողոքը։ Նրա խոսքով` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը հիմնավորված չէ, չի բխում քրեական գործի ապացույցներից և գործի փաստական հանգամանքներից։ Նա ասաց, որ դատավճիռը կառուցված է տուժողների հակասական ցուցմունքների և նախաքննական մարմնի ենթադրությունների հիման վրա, նախաքննական մարմինը գործը լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն չի կատարել։

Փաստաբանն ասաց, որ նրա գործողություններում բացակայում է քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հանցակազմը։ Փաստաբանի խոսքով` իր պրակտիկայում առաջին անգամ է տեսնում, որ մեղադրական դատավճռի հիմքում դրվեն անձին արդարարացնող ապացույցներ։ Ըստ նրա՝ Ալեք Պողոսյանի մասով դատավճռի հիմքում դրվել է 3 ապացույց՝ Ալեք Պողոսյանի, տուժողի ցուցմունքները, ինչպես նաև տեսագրությունը։ Ըստ փաստաբանի՝ Ալեք Պողոսյանը նշել է, որ որևէ մեկի չի հաչվածել, տուժողը ևս նշել է, որ ամբաստանյալն իրեն չի հարվածել, տեսաերիզում էլ նման բան չի երևում։

Փաստաբանն ասաց, որ հանցակազմի բացակայության պատճառով Ալեք Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդունը պետք է դադարեցվի, նա պետք է արդարացվի։ Ամբաստանյալ Ալեք Պողոսյանն էլ ասաց, որ առանց համազգեստի ոստիկանները գործել են հատուկ ծառայությունների հրահանգով, ովքեր նպատակ են ունեցել ֆիզիկապես ոչնչացնել Շանթ Հարությունյանին, կամ նվազագույնը մեկուսացնել նրան ու ընկերներին։ Նա ասաց, որ այս ամենը քաղաքական պատվեր է, և ցանկանում էր նշել նաև պատճառներ, սակայն դատավորը վերջինիս հորդորեց խոսել վերաքննիչ բողոքի սահմաններում։

Տեսանյութեր

Լրահոս