«Հայերը կպահանջեն դուրս բերել 102-րդ ռազմաբազան Հայաստանից. Շոյգուն դրա՞ն է ուզում հասնել». Նեմցովն անդրադարձել է Գյումրիի դեպքերին

ՌԴ նախկին փոխվարչապետ, ներկայումս ընդդիմադիր գործիչ  Բորիս Նեմցովն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Գյումրիի դեպքերին: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պուտինյան քարոզչությունը` հատկապես հեռուստաալիքները, այս օրերին շրջանցում են Գյումրիում կատարվածը: Նեմցովն արդարացի է համարում գյումրեցիների պահանջը՝ հանձնել հանցագործության մեջ մեղադրվող զինծառայող Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին: «Դա ճիշտ է: Ի վերջո, հայերը կպահանջեն Հայաստանից դուրս բերել 102-րդ ռազմաբազան: Շոյգուն դրա՞ն  է ուզում հասնել»,- գրել է Նեմցովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031