Տիգրան Սարգսյանը Մոսկվայում է
ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը այսօր մասնակցում է Մոսկվայում, Ռուսաստանի նախագահական ակադեմիայում մեկնարկած Գայդարյան ֆորումին, որն այս տարի կրում է «Ռուսաստանն ու աշխարհը. Նոր վեկտոր» խորագիրը:
Թե ի՞նչ առաքելություն է իրականացնում ԱՄՆ-ում ՀՀ-ի շահերը ներկայացնող դիվանագետը ռուսական տնտեսագիտական համաժողովում՝ պարզ չէ:
Ուշագրավ է, որ խիստ արևմտամետ հայացքներով ներկայացող Տիգրան Սարգսյանը գրանցվել է համաժողովի «Եվրասիական միություն. Ակնկալիքներ և հեռանկարներ» քննարկմանը, որի ժամանակ մտքեր են փոխանակվելու ԵՏՄ-ի ապագայի, ներքին մրցակցության, արդյունավետության բարձրացման և համանման այլ հարցեր: