Բաժիններ՝

«…Մի 5-6 տարի հետո Գյումրիում տեղի ունեցած դեպքի մասին էլ կմոռացվի, և հետո կասեն՝ չի եղել, հնարում են». Սերգեյ Գալոյան

«Եթե մեկ այլ երկրում սա կատարվեր, գոնե 3 ժամով կամ գոնե մեկ օրով սուգ կհայտարարեին»: Խոսելով հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին՝ այս կարծիքն այսօրվա ասուլիսում հայտնեց քրեագետ Սերգեյ Գալոյանը, ըստ որի՝ մեկ ընտանիքից 6 հուգու սպանության համար, գոնե, կարելի էր սուգ հայտարարել Գյումրի քաղաքում:

Քրեագետը կարծում է, որ սա ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը սովոր է նման բաների. «Սովերեցինք այն պարզ պատճառով, երբ 1999 թվականի ապրիլին 2 ռուս զինվոր՝ նույն զորակայանից, հարբած վիճակում, լիցքավորված ինքնաձիգներով դուրս եկան Գյումրի քաղաք, հասան «Սլաբոտկա» թաղամաս, հասան մինչև շուկա, գնդակահարեցին 2 մարդու, ծանր վիրավորեցին 15 մարդու: Կարո՞ղ եք ասել՝ ինչ եղան այս 2 տականքները: Դատվեցի՞ն»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ռուսական լրատվամիջոներն այդ տեղեկությունը հերքել են, քրեագետն այսպես արձագանքեց.

«Իհարկե, կասեն, իհարկե, կասեն: Դեպքն արդեն ջրվել, գնացել է, փակվել է: Ձեզ չի՞ թվում, որ եթե 1999 թվականի դեպքն այսպես անցավ ու գնաց, մի 5-6 տարի հետո այս մասին էլ կմոռացվի, և հետո կասեն՝ չի եղել, հնարում են»:

Ըստ նրա՝ եթե այն ժամանակ այդ երկու ռուս զինվորներին դատեին Հայսատանում, այս դեպքը չէր կատարվի. «Սրան էլ եթե տանեն ու նորից անհետացնեն, նորից կկատարվի, սա կատարվում է նրա համար, որ փոքրիկ երկիր ենք, փոքր քաղաք է՝ կպահեն սարսափի մեջ: Թե ովքե՞ր են այդ ուզեցողները, գիտեք այնքա՜ն կան»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս