Բաժիններ՝

Աչքը վնասած աշակերտի ծնողները պահանջոսւմ են ուսուցչին պատասխանատվության ենթարկել. azatutyun.am

azatutyun.am-ը գրում է. Երկու ծանր վիրահատությունից հետո բժիշկները փոխանցել են, որ երեխայի վնասված աչքի տեսողությունը վերականգնել հնարավոր չէ:

Հորեղբայրը պնդում է, որ երեխային ուսուցիչն է հարվածել, տնօրենին էլ մեղադրում է, թե ստիպել է, որպեսզի երեխաները չպատմեն եղելությունը:

«Տիկին տնօրենը ծնողների ժողով է անում ու վախեցնում է, որ ցուցմունքը փոխեն: Դու ինադու ասել ես՝ գնալու եմ խփեմ, մտնի պատը, գնացել ես ու հրել ես վրան: Երեխաները սկզբից ցուցմունք են տվել, որ դասատուն է արել, ժողովից հետո երեխեքը վախում են», -ասաց Մեսրոպ Խաչատրյանի հորեղբայրը:

Վիրակապած աչքով և արդեն մեկ ամիս բժիշկների վերահսկողության տակ գտնվող Մեսրոպն էլ պնդեց, թե ուսուցիչն է հարվածել, ինքն ընդամենը առանց թույլտվություն խնդրելու փորձել է վերցնել բաճկոնը, ուսուցիչը մոտեցել է իրեն ու կախիչով հարվածել է աչքին:

«Մոտեցա, մտա հետևի կողմը, որ շորս հագնեմ ու էդ վախտ տեսա, որ ինքը ինձ տեսավ, ու ես լսեցի, ինքը ոնց ա ասում՝ հեսա խփում եմ, մտնես պատի մեջ: Շորերի արանքից ես նկատեցի, որ ինքը եկավ հասավ իմ վրա: Ես պատկերացրի, որ հեսա թևիցս կքաշի կհանի դուրս, ես էն մի կողմում փախնեմ: Էդ պահին կախիչը սուր կողմով մտավ աչքս: Ես տեսա, որ ինքը ձեռքով հրեց վրաս», – պատմես Մեսրոպը:

Ուսուցչուհին՝ Հասմիկ Մարգարյանը, սակայն, չի ընդունում մեղադրանքները: Պնդում է, որ գրատախտակի մոտ կանգնած աշակերտի հետ խոսելով հետքայլով մոտեցել է կախիչին: Ուսուցչուհին մինչև հիմա չի պատկերացնում՝ ինչպես կարող էր դպրոցական ծանր, և սուր ծայրերով կախիչն ընկել իր վրա՝ վնասելով նաև երեխային:

«Տեսա կախիչը հետ ա գալիս ու ես բռնել եմ ու նենց ծանրություն ա, որ չեմ կարողանում ես իրան պահեմ: Սենց մի հատ թափ տվեցի, կախիչը ընգավ տեղը ու ոնց որ ալիք անցներ միջով, վախեցած ձեռքս թողեցի, լսեցի, վայ աչքս: Կռացա նայեցի, տեսա Մեսրոպը բերանքսիվայր ընկածա: Ես չեմ հասկանում՝ ինչի ա ընգել: Հետո որ տեսա արյուն ա գնում, մի, չգիտեմ ինչ ձևով ղժացել եմ Մեսրոպ նույնիսկ, կարելի ա ասել, անասնական ձայնով: Ես նենց ահավոր պահեր եմ ապրել ստեղ մենակ: Ես գժվում էի, չգիտեմ ինչ էի անում», – ասաց ուսուցչուհին:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս