ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ոչ վիզային ռեժիմի մասին որոշումը կընդունվի մայիսին. Պորոշենկո
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ոչ վիզային ռեժիմի մասին որոշումը կընդունվի մայիսին՝ Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում:
Նրա խոսքերով՝ այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունվարի 10-ին՝ Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հետ բանակցությունների արդյունքներով. «Կենսաչափական անձնագրերով Ուկրաինայի բոլոր քաղաքացիներն առանց վիզա կհատեն Շենգենյան գոտու երկրների սահմանները:
Ուկրաինայի քաղաքացիների համար կենսաչափական անձնագրերի ներդնումը կհանդիսանա վերջին քայլը՝ ԵՄ-ի երկրների հետ ոչ վիզային ռեժիմի սահմանման համար: Դա վերջին քայլն է, որը ԵՄ-ն ակնկալում է Ուկրաինայից, որպեսզի մեզ տրամադրեն ոչ վիզային ռեժիմ»: