Բաժիններ՝

Օբաման դեմ է արտահայտվել Միջազգային քրեական դատարանին Պաղեստինի անդամակցությանը

Ռուսական ТАСС լրատավական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Օբաման հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարծում է, որ Պաղեստինը դեռ ինքնիշխան պետություն չէ, ինչի համար էլ անհնար է համարում Միջազգային քրեական դատարանի մասնակից: Օբամայի խոսքերով՝ Միջազգային քրեական դատարանին Պաղեստինին միանալը չի հանդիսանա կառուցողական քայլ:

Օբաման հիշեցրել է, որ ԱՄՆ-ը նախկինի նման վճռականորեն դեմ է հանդես գալիս նրան, որպեսզի իսրայելցիներն ու պաղեստինցիներն ձեռնարկեն այնպիսի գործողություններ, որոնք խաթարում են վստահությունը: Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ը հակամարտող կողմերին կոչ է անում ուղիներ փնտրել լարվածության ապաէսկալացման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս