Բաժիններ՝

Լուսանկարներ Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքի վայրից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել են 6 հոգու դի: Սպանել են Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին՝ այդ թվում 1,8 տարեկան երեխային, իսկ 6 ամսական փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց:

Հանցագործության վայրը մինչ այս պահը շրջափակված է, տեղում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը։ Պարզվել է վերջինիս ինքնությունը, եւ միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Cruel murder in Gyumri

Cruel murder in Gyumri

 

Cruel murder in Gyumri

Cruel murder in Gyumri

 

Cruel murder in Gyumri

Cruel murder in Gyumri

Cruel murder in Gyumri

Cruel murder in Gyumri

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս