Դոնբասում զինյալները թվակազմով առաջին անգամ գերազանցել են ուկրաինացի զինվորականներին
РБК-Украина-ի փոխանցմամբ՝ Դոնբասի հակամարտության գոտում գտնվող զինյալների թիվը գերազանցել է այնտեղ գտնվող ուկրաինացի զինվորականների թիվը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Պաշինսկին.
«Վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն վատթարացել է հակաահաբեկչական գործողության գոտում տիրող իրավիճակը: Ահաբեկչական կազմակերպությունների խմբավորումներն առաջին անգամ թվակազմով գերազանցել են մեր խմբավորումներին»:
Դեկտեմբերի վերջին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը հայտարարել էր, որ երկրի արևելքում ապօրինի զինված խմբավորումների թվակազմը կազմում է մոտ 30.000 մարդ: Նա վստահեցրել է, որ այդ խմբավորման մեջ է ընդգրկված նաև մոտ 8000 ռուս զինվորական: