Օպերլիազորները և վարույթն իրականացնողը անցել են պաշտոնեական լիազորությունները. հարուցվել է քրեական գործ
Քաղաքացի Գայանե Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Քաղաքացի Գայանե Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները ոսկյա իրերի շուկայից հայտնաբերել են իր կողմից ճանաչված ոսկյա շղթան ու կախազարդը, սակայն միայն ոսկյա շղթան են հանձնել գործը քննող քննիչին, իսկ կախազարդն անհետացել է:
Բացի այդ, վարույթն իրականացնողը ոսկյա շղթան ճանաչման ներկայացնելիս թույլ չի տվել զննել այն և իրեն դուրս է հրավիրել աշխատասենյակից՝ խախտելով օրենքով սահմանված դատավարական ընթացակարգը:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն