Բաժիններ՝

Կյանքի 16 կանոն, որոնք պետք է իմանալ հնարավորինս շուտ

lifehacker.ru կայքը կազմել է կյանքի 16 կանոնների ցանկը, որոնք պետք է հնարավորինս շուտ իմանալ

  1. Որևէ մեկը չի կարող պատասխանել ձեր հարցին, թե ինչպես է հնարավոր երջանիկ ու հաջողակ լինել: Համացանցում կարելի է գտնել բազմաթիվ հոդվածներ, որտեղ բավական հաջողակ մարդիկ խոսում են իրենց բանաձևերի մասին, սակայն պետք է հիշել, որ դրանք տվյալ անձի փորձի արդյունք են և անհատականացված չեն ձեզ համար: Ցավոք, չկան ունիվերսալ, բոլորի համար աշխատող միջոցներ:
  2. Ոչ միշտ է ամենահեշտ ճանապարհը ճիշտ ճանապարհը: Մեզ միշտ ասում են, որ պետք է զբաղվել նրանով, ինչ ձեզ դուր է գալիս: Սակայն ոչ միշտ է ամենահաճելի զբաղմունքն օգտակար կամ ճիշտ: Ավելի լավ է դանդաղ անել անհրաժեշտ բաներ, քան արագ ու հաճելի կերպով զբաղվել իմաստ չունեցող բաներով:
  3. Շրջապատի կարծիքը կարող է ամեն ինչ քանդել: Ամբողջությամբ մի արհամարհեք շրջապատի կարծիքը, սակայն թույլ մի տվեք, որ դրանք ազդեն ձեր տրամադրության և օրակարգի վրա: Դա ընդունեք պարզապես ի գիտություն:
  4. Ձեզ մոտ մարդիկ կարող են ձեզ ավելի ուժեղ կամ ավելի թույլ դարձնել: Որքան էլ խելացի, ինքնուրույն մարդ լինեք, քիչ չեն իրադրությունները, որոնցից կարող եք դուրս գալ միայն աջակցության միջոցով: Այդ պատճառով ուշադիր եղեք ձեր մոտ շրջապատին ընտրելիս:
  5. Ձեր սկզբունքներին հետևելը ձեզ ամենահայտնի, ամենասիրելի չի դարձնի: Երբեմն ձեր սկզբունքների պատճառով կարող եք ոչ միայն դուք տուժել, այլև ձեր սիրելի մարդիկ:
  6. Դուք միշտ թերություններ եք ունենալու: Բայց դա հանձնվելու պատճառ չէ:
  7. Հարմարավետությունը սպանում է երազանքները: Ոչ մի վատ բան չկա նրանում, որ մարդը ցանկանում է ապահովել հարմարավետ և ապահով կյանք, բայց դրանով առաջ շարժվելը կանգ է առնում:
  8. Եթե դուք ցանկանում եք որևէ բանի հասնել, ապա պետք է ջանքեր գործադրեք:
  9. Մեր կյանքը միայն մեր ընտրության արդյունքն է: Ձեր ապագայի մի քանի տարբերակները կախված են միայն ձեր ընտրությունից: Հենց դուք և ձեր որոշումներն եք ամեն ինչի առաջնային պատճառը:
  10. Ցանկությունների և ունեցածի միջև միակ օղակը գործողություններն են:
  11. Եթե ձեր ունեցած հաջողության համար ձեզ լավ չեն վճարել, նշանակում է՝ դա արժեք չունի:
  12. Խնդիրները ցանկացած հաջողության պատմության մի մասն են: Եթե դուք խնդիրներ ունեք՝ դա լավ է: Դա նշանակում է, որ դուք առաջ եք շարժվում: Դա նշանակում է, որ դուք սովորում եք և աճում:
  13. Չի կարելի բռունցքներով հարվածել օդին:
  14. Այն ինչ դուք ցանկանում եք, և այն, ինչին դուք հասնում եք, ոչ միշտ են նույնը:
  15. Դուք այնտեղ եք, որտեղ պետք է լինեք այդ պահին:
  16. Դուք չեք կարող փոխել երեկվա իրադարձությունները, բայց կարող եք մտածել վաղվա օրվա մասին: Ապրեք ներկայով: Բայց մի մոռացեք, որ հենց նա է ձևավորում ապագան:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս