Բաժիններ՝

Դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը սպառնալիք ստեղծեց Եվրոպայի անվտանգության համար. Գորբաչով

Գերմանական Der Spiegel շաբաթաթերթին տված հարցազրույցի ժամանակ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ արևելյան ուղղությամբ ՆԱՏՕ-ի սահմանների ընդլայնումը սպառնալիք է ստեղծել Եվրոպայի անվտանգության համար.

«Արևելքում բլոկի ընդլայնումը կործանեց անվտանգության եվրոպական կարգը, որը ստորագրվել էր 1975 թվականին Հելսինկյան ամփոփիչ ակտում: Դա դարձավ 180 աստիճանի շրջադարձ, որը մեզ հեռացրեց 1990 թվականի Փարիզյան խարտիայից, որը կոչված էր եվրոպական բոլոր երկրների հետ համատեղ վերջապես անցյալում թողնել Սառը պատերազմը:

Ռուսական կողմի բոլոր առաջարկները, օրինակ Դմիտրի Մեդվեդևի առաջարկն այն մասին, որ պետք է համախմբել ուժերն ու աշխատել անվտանգության նոր ճարտարապետության վրա, գոռոզաբար անտեսվեցին: Դրա հետևանքը մենք տեսնում ենք այսօր: Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հարաբերություններում աղետալի անկում է ապրել վստահության աստիճանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս