Օլանդի ու Մերկելի հանդիպումը հետաձգվել է Փարիզի դեպքերի պատճառով
Ֆրանսիական iTele հեռուստաալիքի փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը հետաձգվել է: Այս մասին հայտնել է մամլո քարտուղար Շուլցը: Բանակցությունները պետք է անցկացվեին հունվարի 11-ին, Ստրասբուրգում:
Հունվարի 7-ին Փարիզում զինված հարձակման է ենթարկվել Charlie Hebdo պարբերականի խմբագրատունը, ինչի հետևանքով զոհվեց 12 մարդ: Ոստիկանությունը պարզել էր, որ դա իրականացրել են Կուաշի եղբայրները, որոնք սպանվել են երեկ` ոստիկանության ձեռնարկած գործողությունների ժամանակ: Ֆրանսուա Օլանդը միասնության կոչ է արել ժողովրդին: