«Ալ-Քաիդան» զգուշացրել է Ֆրանսիայում նոր ահաբեկչությունների մասին
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` «Ալ-Քաիդան» զգուշացրել է Ֆրանսիայում նոր ահաբեկչությունների մասին: Շեյխ Խարիս ան-Նազարին հայտարարել է, որ Ֆրանսիայում սպասվում են ահաբեկչական նոր հարձակումներ. «Դուք չեք գտնվի անվտանգության մեջ, քանի դեռ պայքարում եք Ալլահի, նրա առաքյալների ու հավատացյալների դեմ»:
Բրիտանական MI5 հակահետախուզական ծառայության ղեկավար Էնդրյու Պարկերը սրանից առաջ զգուշացրել է, որ «Ալ-Քաիդան» հարձակումներ է պլանավորում Արևմուտքի երկրների դեմ, ինչը մասնավորապես վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին: