Բաժիններ՝

Պեսկովը հերքել է, թե Պուտինը վիլլա է գնել Իսպանիայում

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկատվությունը, թե Պուտինը վիլլա է գնել Իսպանիայում: Պեսկովն այդ մասին հայտարարել է Эхо Москвы ռադիոկայանի եթերում:

Պեսկովի խոսքերով՝ դա չստացված կատակ է: Ավելի վաղ բրիտանական Daily Mail թերթը գրել էր, որ Ռուսաստանի նախագահը 15 միլիոն ֆունտ սթեռլինգով (մոտ 22.7 միլիոն դոլար) շքեղ առանձնատուն է գնել Մալագա նահանգում:

Առանձնատան ընդհանուր տարածքը կազմել է 18.000 քառակուսի մետր, դրանում գտնվել է ուղղաթիռային հրապարակ և ավելի քան 22 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոտնակ:

Պարբերականի տվյալներով՝ վիլլայում պլանավորված է աճեցնել էլիտար տեսակի խաղող, որից պատրաստված է մեկ շիշ գինին կարող է արժենալ ավելի քան 750 ֆունտ-սթեռլինգ (մոտ 1135 դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս