Արդյունաբերությունն աճել է, հանքարդյունաբերությունը նվազել
Անցած տարի Հայաստանի արդյունաբերության ճյուղերից ամենամեծ աճն ապահովել է վերամշակող արդյունաբերությունը: Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2014թ. հունվար-նոյեմբերի տվյալները, ըստ որոնց, վերամշակող արդյունաբերությունը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 7.6%-ով, մինչդեռ հանքարդյունաբերությունը նվազել է 5.6%-ով: Նշված ժամանակամիջոցում էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումն աճել է 9.8%-ով, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակումը՝ 5%-ով: