Ադրբեջանում ականազերծել են Հայաստանի հետ սահմանամերձ մի քանի տարածքներ. Ռազմինֆո
2014թ դեկտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալությունն (ANAMA) ականազերծել է ընդհանուր առմամբ 2,1քկմ մակերեսով տարածք Ադրբեջանի Աղդամի, Աղջաբեդինի, Աղստաֆայի, Ֆիզուլու, Ղազախի ու Տերտերի շրջաններում: Այս մասին գրում է Ռազմինֆոն՝ հղում անելով ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը:
Ականազերծման աշխատանքների ընթացքում ANAMA-ի աշխատակիցները հայտնաբերել ու ոչնչացրել են 1 միավոր հակատանկային, 17 միավոր հակահետևակային ականներ ու 76 միավոր չպայթած զինամթերք: Գործակալության աշխատանքներին ներգրավված է եղել շուրջ 600 հոգի (484 մասնագետ ու 118 հոգանոց օգնական անձնակազմ), 6 մեխանիկական ականազերծող մեքենա, ականներ փնտրող շներ և այլն:
Ավելացնենք, որ ANAMA-ն Ադրբեջանի ականազերծման հիմնական ծառայությունն է, որը գործունեություն է ծավալում գլխավորապես Ադրբեջանի տարածքում՝ սկսած 1998-ից:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում