Բաժիններ՝

Ջեկի Չանի որդուն դատապարտել են կես տարվա ազատազրկման

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կիոնդերասան Ջեկի Չանի որդուն թմրանյութերի ապօրինի շրջանառության համար դատապարտել են կես տարվա ազատազրկման: Բացի այդ, 32-ամսյա Ջեյսի Չանը պետք է վճարի 2000 յուան (մոտ 320 դոլար) տուգանք:

Պեկինյան դատարանն այդպիսով ամբողջովին ճանաչել է Ջեյսի Չանի մեղավոր լինելը: Դատական գործընթացը տևել է ընդամենը 1 ժամ և 22 րոպե, ինչից հետո կայացվել է դատավճիռը: Ոստիկանությունը Ջեյսի Չանին ու նրա թայվանցի ընկերոջը կալանավորել էր 2014 թվականի օգոստոսին:

Բժշկական փորձաքննությունը ցույց էր տվել, որ դերասաններն օգտագործել են մարիխուանա: Ավելի ուշ իրավապահները Ջեյսի Չանի տանը կատարած խուզարկության ժամանակ հայտնաբերել էին մոտ 100 գրամ թմրանյութ: Տեղի օրենքներով՝ դերասաններին սպառնում էր մինչև երեք տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս