Charlie Hebdo-ի վերջին համարը վաճառվում է 100.000 եվրոյով
France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթի թողարկված վերջին համարը (թիվ 1177) eBay աճուրդում վաճառքի է հանվել 100.000 եվրո գնով: Charlie Hebdo երգիծական պարբերականի հաջորդ համարը թողարկվելու է ռեկորդային տպաքանակով: Խոսքը գնում է 1 միլիոն օրինակի մասին:
Թերթը սովորաբար թողարկվում է 60.000 տպաքանակով: Թերթի խմբագրությունը ցանկանում է իր այդ քայլով հարգել զոհված աշխատակիցների հիշատակն ու իր բողոքը հայտնել արմատական տրամադրություններ ունեցող չարագործներին: Ֆրանսիական ոստիկանությունը թերթի վրա հարձակում ձեռնարկելու գործով ձերբակալել է 9 կասկածյալի: