Խորհրդային ներխուժման մասին խոսքերից հետո Յացենյուկին այլևս պետք չէ լուրջ ընդունել. Պուշկով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ուկրաինա և Գերմանիա խորհրդային ներխուժման մասին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի խոսքերը վարկաբեկում են նրան:
Պուշկովն ընդգծել է, որ այդ խոսքերից հետո այլևս չպետք է լուրջ ընդունել Յացենյուկին: Յացենյուկը Բեռլին կատարած այցի ժամանակ երեկ հայտարարել էր, որ իրենք բոլորն էլ լավ են հիշում Ուկրաինա ու Գերմանիա խորհրդային ներխուժման մասին:
Յացենյուկի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղյալ հայտարարումը կարող է տեղի ունենալ Մինսկյան պայմանավորվածությունների կատարման դեպքում: