Բաժիններ՝

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հունվարին կմեկնի Կուբա

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ առաջիկա շաբաթներին Կուբա կմեկնի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոբերտ Ջեյկոբսոնը՝ քննարկելու համար ներգաղթին առնչվող հարցեր և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին: Նա պարզաբանել է, որ կողմերը ներգաղթին առնչվող հարցերը պետք է քննարկեն տարին երկու անգամ, և որ այդ բանակցությունները հերթականությամբ անցկացվում են ԱՄՆ-ի ու Կուբայի տարածքում:

Բանակցային նախորդ փուլը 2014 թվականի հուլիսին անցկացվել է Վաշինգտոնում: Փսակին նշել է, որ հունվարի 21-22-ին կայանալիք այդ այցի ժամանակ քննարկվելու են դեսպանատների աշխատանքների վերականգնման հեռանկարները:

2014 թվականի դեկտեմբերի կեսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր Կուբայի հետ մերձենալու կուրսի մասին: ԱՄՆ-ը Կուբայի հետ իր դիվանագիտական հարաբերությունները խզել է 1961 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս