Մեծ Բրիտանիայում ուժեղացվել է սահմանների անվտանգությունը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է սահմանների անվտանգության ուժեղացման մասին` կապված Փարիզում իրականացված ահաբեկչական հարձակման հետ:
Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը` մանրամասնելով, որ անվտանգության ուժեղացումն առնչվել է նաև նավահանգիստներին ու հսկիչ-անցագրային կետերին: Քեմերոնը դրա հետ մեկտեղ նշել է, որ այդ ամենը չի նշանակում, որ իշխանությունները կբարձրացնեն ահաբեկչական սպառնալիքի մակարդակը:
Ներկայումս Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը չորս բալանոց սանդղակում գտնվում է երկու բալի մակարդակի վրա: Քեմերոնն ընդգծել է, որ սահմաններին մանրակրկիտ զննման են ենթարկվում ավտոմեքենաներն ու բեռնատարները: