Նիդերլանդները Թուրքիայից դուրս է բերում Patriot զենիթա-հրթիռային համալիրները
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Նիդերլանդները որոշել է Թուրքիայի տարածքից դուրս բերել իր տրամադրած Patriot զենիթա-հրթիռային համալիրները (ԶՀՀ), որոնք արդեն երկու տարի է, ինչ տեղակայված են Ադանայում` կապված Սիրիայից եկող սպառնալիքներին դիմագրավելու հետ:
Նիդերլանդներից Թուրքիա բերված Patriot տիպի երկու ԶՀՀ-ներն Ադանայում տեղակայվել էին 2013 թվականի հունվարի 26-ին` «Ինջիրլիք» ավիաբազայից ընդամենը 10 կիլոմետր հեռավորության վրա: Այժմ Նիդերլանդներին փոխարինելու է Իսպանիան:
Դեռևս 2014 թվականի սետեմբերի 4-5-ին Ուելսում տեղի ունեցած գագաթաժողովի ժամանակ հայտնի էր դարձել, որ Իսպանիան Patriot ԶՀՀ-ների 6 մարտկոց ու 130 հոգանոց ռազմական անձնակազմ է ուղարկելու Թուրքիա: Այդ համակարգերը փոխադրող իսպանական նավերն արդեն իսկ շարժվում են Իսքենդերունի նավահանգստի ուղղությամբ:
Թուրքիայի տարածքում կշարունակեն մնալ ԱՄՆ-ի ու Գերմանիայի տրամադրած երկուական Patriot ԶՀՀ-ները: