Բաժիններ՝

Ֆրանսուա Օլանդը եռօրյա սուգ է հայտարարել

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է մի քանի մարդու ձերբակալության մասին, որոնց կասկածում են ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատան վրա ահաբեկչական հարձակում ձեռնարկելու մեջ:

Վալսի խոսքերով` տվյալ գործով հիմնական կասկածյալները Շերիֆ ու Սաիդ Կուաշի եղբայրներն են, որոնք նախկինի նման գտնվում են ազատության մեջ: Վալսը հայտարարել է, որ անկասկած է, որ հենց այդ անձինք են կանգնած ահաբեկչական հարձակման հետևում:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եռօրյա սուգ է հայտարարել ահաբեկչության կապակցությամբ: Նրա խոսքերով` հունվարի 8-ը կդառնա համազգային սգօ օր: Օլանդը հավելել է, որ երեք օրվա ընթացքում դրոշներն իջեցված կլինեն ֆրանսիական հիմնարկներում:

Ահաբեկչական հարձակման հետևանքով սպանվել են Charlie Hebdo-ի 4 ծաղրանկարիչները: Charlie Hebdo-ն հայտնի դարձավ 2006 թվականի սկանդալային իրադարձություններից հետո, երբ նա նույնպես տպագրեց Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, որոնք ավելի վաղ հրատարակվել էին դանիական  Jyllands-Posten պարբերականում:

Charlie Hebdo-ի վրա հարձակումն իրականացվել է «Ալլահ Աքբար» և «Մենք վրեժխնդիր եղանք մարգարեի համար» արտահայտություններով: Վերջին տվյալներով` հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում նաև մի քանի ոստիկան: Եվս 11 մարդ վիրավորվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս