Ինչպես է հնարավոր մեկ ամսվա ընթացքում կյանքը փոխել դեպի դրականը
adme.ru կայքը մի քանի խորհուրդ է ներկայացրել մեկ ամսվա ընթացքում կյանքը դեպի ավելի լավը փոխելու համար:
1-ին շաբաթ
1. Առավոտյան վաղ արթնացեք՝ մոտավորապես ժամը 6-ին: Այդ դեպքում դուք ժամանակ կունենաք ինքներդ ձեզ համար, որը չեք ունենում օրվա ընթացքում: Քանի դեռ ընտանիքի մյուս անդամները քնած են, կարող եք զբաղվել ձեր գործերով:
2. Առողջ սնունդ օգտագործեք: Իհարկե, դուք ինքներդ կարող եք ընտրել, թե ինչ եք ցանկանում ուտել, սակայն կարևոր է հիշել, որ ֆասթ-ֆուդը, ալկոհոլը, չիպսերը, քաղցր գազավորված ըմպելիքներն առողջ սննդի ցանկում չեն կարող լինել: Կարևոր է նաև պակասեցնել օրվա ընթացքում ընդունած կերակուրի չափը, ինչպես նաև չուտել քնելուց առաջ:
3. Սպորտով զբաղվեք: Շատերը չեն հոգնում կրկնել, որ ֆիզիկական մարմնի առողջությունը հոգեկան առողջության պարտադիր պայման է: Կարելի է զբաղվել յոգայով, վազքով, պարերով:
2-րդ շաբաթ
1. Մաքրեք ձեր շրջապատը: Կարգուկանոն հաստատեք տանը՝ ցանկացած անկյունում: Ազատվեք այն բոլոր իրերից, որոնք ձեզ այլևս պետք չեն գալու:
2. Հստակեցրեք ձեր առջև դրված նպատակները և պարտականությունները: Ձեզ համար հստակեցրեք՝ արդյոք պատրաստվո՞ւմ եք դրանք անել, թե՞ հրաժարվում եք դրանց կատարումից:
3. Ազատվեք բոլոր այն մարդկանց հետ կապերից, ովքեր ձեզ ետ են մղում, ովքեր ձեզ մղում են դեպրեսիայի: Ազատվեք բացասական էներգետիկայից: Բացառություն են կազմում միայն ծնողները. նրանց հետ հարաբերությունները պետք է աշխատել շտկել, եթե որոշակի խնդիրներ կան:
3-րդ շաբաթ
1. Նշեք և իրականություն դարձրեք ձեր ծրագրերը: Ծրագրերում ներառեք ոչ միայն աշխատանքն ու գումարը, այլև հանգիստը, ժամանակը սիրելի մարդկանց հետ:
2. Կարելի է կազմել նաև անհավանական իրադարձությունների ցանկ: Դրանում կարող եք ներառել ձեր այն երազանքները, որոնց կատարմանն ինքներդ էլ չեք հավատում:
3. Ամեն երեկո կազմեք վաղվա ձեր ծրագիրը: Նույնիսկ, եթե հաջորդ օրը դուք չհիշեք այդ պլանի մասին, այդ օրը ձեր աշխատունակությունը մի քանի անգամ կբարձրանա:
4-րդ շաբաթ
1. Փորձեք այլ կերպ ապրել: Դա շատ հեշտ է: Կարող եք աշխատանքի գնալ այլ ճանապարհով, մտնել անծանոթ սրճարան, նոր սպորտաձևով զբաղվել, փորձել անել այն, ինչ երբեք չեք արել:
2. Փորձեք հաղթահարել ձեր վախերը: Եթե վախենում եք բարձրությունից, ապա փորձեք թռնել պարաշյուտով:
3. Պարտադիր հանգստացեք: