Մինչև 2015 թ-ի ապրիլի 1-ը էլեկտրոնային ծածկագիր ու գաղտնաբառ ստացողներին արտոնություն կտրվի

ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայություն տարեկան եկամուտների մասին հաշվարկի էլեկտրոնային եղանակով ներկայացումն ապահովելու նպատակով այսուհետ բոլոր հարկային գործակալ չհանդիսացող անհատ ձեռնարկատերերին անհրաժեշտ է ներկայանալ հարկ վճարողներին սպասարկող համապատասխան ստորաբաժանում և ստանալ էլեկտրոնային ծածկագիր ու գաղտնաբառ:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՀՊԾ մամլո ծառայությունից՝ հավելելով, որ բոլոր այն անձինք, ովքեր մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը կդիմեն հարկային մարմին և կստանան էլեկտրոնային ծածկագիր ու գաղտնաբառ, նրանց էլեկտրոնային ստորագրությունների մեկ տարվա սպասարկման վարձավճարը կվճարվի ԼՂՀ պետական բյուջեի միջոցներից:

Տեսանյութեր

Լրահոս